«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է Արսեն Վենգերին Nordoff Robbins կազմակերպության կողմից ամեն տարի անցկացվող բարեգործական ընթրիքի ժամանակ Legends of Football մրցանակը ստանալու առթիվ:
«Քո մարզչական կարիերան «Արսենալում» միանգամայն ֆանտաստիկ էր: Դու իսկական լեգենդ ես:
Ինձ հաճելի էր քեզ հետ մրցակցելը: Մենք հրաշալի ենք անցկացրել ժամանակը: Ես ուրախ եմ, որ դու արժանացար այս մրցանակին: Հաջողություններ, Արսեն»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերել Mirror-ը:
Արսեն Վենգերը 22 տարի գլխավորել է «Արսենալը»: Նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբը երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, խաղացել է ՉԼ եզրափակչում, ինչպես նաև 7 անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր: