«Արսենալի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Թիերի Անրին, որը ներկայումս գլխավորում է MLS-ի «Մոնռեալ Իմպեկտ» ակումբը, վերհիշել է Արսեն Վենգերի գլխավորությամբ հանդես գալու տարիները։
«Նա ինձ համար հոր պես է եղել։ Հորդ հետ վիճում ես, գոռում նրա վրա, իսկ նա քեզ պատժում է։ Մեր միջև այդպիսի հարաբերություններ էին։ Երբեմն դժվար, երբեմն հիանալի։ Երբեմն մենք լավագույն ընկերներ էինք, երբեմն՝ չար թշնամիներ ու սկսում էինք կռվել։ Այդպես է լինում, երբ սիրում ես մեկին։ Կռվում ես, որովհետև քեզ համար միևնույն չէ»,- Անրիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Անրին Վենգերի գլխավորությամբ հանդես է եկել 1999-2007 թվականներին։ Մասնագետը լոնդոնյան ակումբը գլխավորել է 1996-2018 թվականներին։