Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Խետաֆեին»։
Հանդիպումը բաց կթողնեն «արքայական» ակումբի ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսը, Խամես Ռոդրիգեսը, Լուկաս Վասկեսը և Մարսելոն։
Ավագը որակազրկված է, իսկ մյուս ֆուտբոլիստները դեռևս վերջնականապես չեն ապաքինվել վնասվածքից։
«Խետաֆե» – «Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 4-ին։