Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է հավաքականում հանդես գալու մասին:
«Միշտ էլ հաճելի է վերադառնալ հարազատ երկիր, ներկայացնել հավաքականը և տեսնել ընկերներին, որոնց հետ միասին անցել ես շատ բաների միջով։ Մենք պետք է պայքարել ամեն անգամ, որպեսզի բարձր պահենք Պորտուգալիայի անունը:
Առաջ, տղաներ», -թվիթերյան էջում գրել է Ռոնալդուն:
Պորտուգալիայի հավաքականը Եվրո 2020-ի շրջանակում հոկտեմբերի 11-ին կմրցի Լյուքսեմբուրգի, հոկտեմբերի 14-ին` Ուկրաինայի հավաքականի հետ: