«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է մարզիչ-խաղացող հարաբերությունների մասին․
«Պետք է փոքր-ինչ վախենալ մարզչից։ Ճիշտ է, առաջին տեղում մարտավարությունն է, բայց փոքր վախը շատ կարևոր է։ Երբ դու գիտակցես, որ եթե առաջադրանքները չկատարես, հաջորդ անգամ դաշտ դուրս չես գա, ապա ամեն ինչ այլ կերպ կլինի։
Ակնհայտ է, որ այս ամենը «Յունայթեդի» մոտ հիմա պակասում է։ Դատելով ամեն ինչից, հենց դա է անհաջողությունների պատճառը»,- վան Պերսիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։