«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը «Արսենալից» 1-2 հաշվով կրած պարտությունից հետո խոսել է խաղի մասին․
«Մեկնարկային 5-6 րոպեն մենք շատ լավ խաղացինք, բայց օգուտ քաղել չստացվեց։ Հետո «Արսենալն» ավելացրեց և 2 գոլ խփեց։ Առաջին կեսում մենք շատ դանդաղ էինք, բայց դա նաև մրցակցի շնորհիվ էր։
Երկրորդ խաղակեսում ճնշումն ավելացրինք, բայց գոլ խփել չհաջողվեց։ Մենք կանգ չէինք առնում, բայց խաղի որակն ամենաբարձր մակարդակի վրա չէր»,-ասել է Սուլշերը։