«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջnենարո Գատուզոն առաջիկայում կարող է հեռացվել իր պաշտոնից:
Ըստ Calciomercato-ի ՝ նեապոլիտանացիների մարզչի և ակումբի ղեկավարության միջև հարաբերությունները լրջորեն վատթարացել են թիմի վերջին անհաջող արդյունքների պատճառով: Հավանական է, որ Իտալիայի գավաթից դուրս մնալու դեպքում Գատուզոն կարող է լքել իր պաշտոնը:
Աղբյուրը պնդում է, որ ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը և մարզական տնօրեն Կրիշտիանու Ջինտոլին արդեն բանակցություններ են վարել ակումբի նախկին մարզչի ՝ Մաուրիցիո Սարիի հետ, ով ներկայումս առանց աշխատանքի է:
Սակայն Սարին մերժել է առաջին առաջարկը և չի պատրաստվում վերադառնալ «Նապոլի»: