«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 8-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման ժամանակ քննադատել է «քաղաքացիների» կիսապաշտպան Դավիդ Սիլվային, հաղորդում Է Daily Mail-ը։
Աղբյուրի տվյալներով՝ կատալոնացին իր մոտ է կանչել ֆուտբոլիստին և զայրացել նրա վրա այն բանի համար, որ ֆուտբոլիստը քիչ է շարժվում խաղադաշտում։
«Ու՞ր են քո ոտքերը»- գոռացել է Գվարդիոլան։
Արդյունքում հանդիպումն ավարտվեց «Վուլվերհեմփթոնի» սենսացիոն հաղթանակով՝ 2:0:
33-ամյա Սիլվան փոխարինվել է 75-րդ րոպեին։