«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական շատ մոտ է տեղափոխվելուն «Հերտա»: Ըստ The Independent-ի, բեռլինյան ակումբն արդեն հասցրել է պայմանավորվել կիսապաշտպանի վարձակալության պայմանների շուրջ, ինչպես նաև համաձայնեցրել է անձնական պայմանագիրը ֆուտբոլիտի հետ: Հնարավոր է, որ հետագայում ակումբը ձեռք կբերի կիսապաշտպանին 25 միլիոն ֆունտով:
Սակայն վերջին խոսքը մնում է «զինագործների» մարզիչ Միկել Արտետային: Նա կորոշի ՝ հունվարին ակումբը Ջակային թույլ կտա գերմանական ակումբ տեղափոխվել, թե ոչ: