Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Տոտենհեմը» մտադիր է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից։
Այս ցուցակում են հայտնվել կիսապաշտպաններ Քրիստիան Էրիկսենը, Էրիկ Դայերը, Վիկտոր Վանյաման, ինչպես նաև պաշտպաններ Սերժ Օրյեն և Դենի Ռոուզը: Այս մասին հաղորդում է The Times-ը:
Հաղորդվում է, որ մարզչական շտաբը ակումբի ղեկավարության հետ միասին որոշել է թարմացնել թիմի կազմը՝ հանդերձարանում մթնոլորտը բարելավելու նպատակով: