Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն պարտություն կրեց «Լորիանից» (2-3): ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը (առաջինը ՝ 11-մետրանոցից, սակայն, դա էլ չփրկեց փարիզյան ակումբին պարտությունից:
Հանդիպումից հետո նա խոսել է իր ապագա ծրագրերի մասին, տեղեկացնում է TF1-ը:
«Շատ բան է փոխվել ակումբում, բայց ես չեմ ցանկանում լքել այն:
Ուզում եմ, որ Մբապեն էլ այստեղ մնա. միասին մենք հզոր ՊՍԺ ենք կառուցելու»,- ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ բրազիլացու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականը: