Լիգա 1-ի 22-րդ տուրի «Մարսել» — «Ռենն» խաղը հետաձգվել է։
Հանդիպումը նախատեսված էր անցկացնել այսօր երեկոյան, սակայն այն հետաձգվել է, քանի որ «Մարսելի» երկրպագուները հարձակում են գործել ակումբի մարզաբազայի վրա, հաղորդում է Լիգա 1-ի պաշտոնական կայքը։
Ակցիայի մասնակիցները մարզաբազայի մարզումային կենտրոնի վրա հրավառ նյութեր են նետել, ինչն էլ պատճառ է հանդիսացել նոճիի հրդեհման։
Հանդիպման անցկացման նոր ժամկետների վերաբերյալ կհայտարարվի ավելի ուշ։