«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է կիսապաշտպան Մարտին Էդեգորի մաասին, որը օրերս վարձակալությամբ տեղափոխվեց «զինագործների» կազմ։
«Նույնիսկ չէի փորձի համեմատել Էդեգորին Մեսսիի հետ։ Իմ կարծիքով՝ դա պարտված պայքար է։ Մարտինը Մարտինն է։ Վերջին մի քանի մրցաշրջաններում նա աճել ու զարգացել է ճիշտ ուղղությամբ։ Շատ ուշադիր հետևում եմ նրան, որովհետև նա «Ռեալ Սոսյեդադում» է խաղացել․ իմ հարազատ քաղաքի թիմում։ Շատ լավ ծանոթ եմ նորվեգացու խաղին։
Նա շատ տաղանդավոր է։ Նրան համապատասխան միջավայր ու մի քիչ ժամանակ է պետք։ Մարտինը որակներ ունի, որոնք մեզ կօգնեն հաջողության հասնել։ Անխոս, նա ունի այն ամենն, ինչ մեզ պետք է։ Էդեգորը կարող է խաղալ եզրերում, նա իսկապես ստեղծագործ ֆուտբոլիստ է։ Մարտինն իրեն հարմարավետ է զգում գնդակով, կարողանում է պահեր ստեղծել ու գոլեր խփել»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։