«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խոսել է թիմի նորեկ Ալեքսանդր Կոկորինի որակների մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Դեռ լավ չեմ ճանաչում Սաշայի որակները: Որոշ ժամանակ է պետք նրա խաղին ծանոթանալու համար:
Տեսնենք, թե նա ինչ կարող է տալ մեր թիմին»,-ասել է Պրանդելին:
Հիշեցնենք, որ Կոկորինի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: «Ֆիորենտինայի» կազմում նա հանդես կգա 91 համարի մարզաշապիկով: