«Միլանի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է մոտ ժամանակներս վերադառնալ մարզչական գործունեությանը։
Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում՝ մասնագետի մյուս աշխատատեղը կարող է դառնալ «Սամպդորիան»։ Ակումբի նախագահ Մասիմո Ֆեռերոն փորձում է համոզել Ջենարոյին գլխավորել թիմը։ Կողմերը բանակցություններ են վարում։
Հոկտեմբերի 7-ին «Սամպդորիան» հայտարարել էր Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյին գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու մասին։ Նա ակումբ էր եկել 3,5 ամիս առաջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գատուզոն կարող է պայմանագիր կնքել ռուսական ակումբներից մեկի հետ։