Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը խոսել է «Արսենալ» — «Չելսի» հանդիպման մասին, որտեղ «զինագործները» վերջին րոպեին երկու գնդակ բաց թողեցին ու պարտվեցին 1-2 հաշվով։
««Արսենալը» պարտվեց, բայց ես տեսնում եմ լավ նշաններ Արտետայի գլխավորությամբ։ Ես դեռևս վստահ եմ, որ նրանք դուրս չեն մնա (ԱՊԼ-ից)»,-գրել է Լինեկերը Twitter-ի իր էջում։
A defeat but some good signs for @Arsenal under Arteta. Still convinced they’ll stay up.
— Gary Lineker (@GaryLineker) December 29, 2019
20 խաղից հետո «Արսենալը» 24 միավոր է վաստակել ու 12-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։