Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպումը (0:0): Տուխելի համար սա առաջին հանդիպումն էր լոնդոնցիների գլխավորությամբ: Գերմանացի մասնագետը գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնեց հունվարի 26-ին՝ 18-ամսյա պայմանագիր ստորագրելով թիմի հետ:
«Ինձ շատ դուր եկավ խաղը, քանի որ շատ գոհ եմ իմ թիմի ինտենսիվությունից, վերաբերմունքից, ուժից և մակարդակից: Մենք գործում էինք շատ լավ։ Երկրորդ խաղակեսում մենք րոպե առ րոպե բարելավվում էինք խաղում: Ես շատ ուրախ եմ խաղից: Ցավոք, մենք չկարողացանք գոլ խփել, բայց եթե շարունակենք խաղալ նույն կերպ, արդյունքը կգա:
Ես չեմ կարող թիմում որևէ մեկին բացատրել, թե ինչու նրանք այսօր չխաղացին: Դա անարդար է», – Տուխելին է մեջբերում BBC-ն: