«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակը:
«Կարծում եմ ՝ գոլ խփելու բավարար հնարավորություններ ունեինք: Մենք լավ խաղացինք ու գոհ ենք հաղթանակից: Կարծում եմ ՝ մեզ մոտ լավ ժամանակաշրջան է: Թիմը աճում է ամեն շաբաթ, յուրաքանչյուր խաղում: Մենք պետք է շարունակենք նույն կերպ:
Շատ կարևոր էր քառորդ եզրափակիչ դուրս գալը: Սա մեզ համար կարևոր է:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես այս սխեմայում ավելի ու ավելի լավ եմ դառնում: Ես դուրս եմ գալիս խաղադաշտ, և դա բարելավում է իմ արդյունքները », – դե Յոնգի խոսքերն է մեջբերում Marca-ն: