ԱՊԼ-ի 20-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր «Վուլվերհեմփթոնին»։ Այս հանդիպումը Թոմաս Տուխելի գլխավորությամբ առաջինն էր լոնդոնյան թիմի համար։
«Սթեմֆորդ Բրիջում» թիմերն այդպես էլ չկարողացան գոլ խփել։ Խաղն ավարտվեց 0-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «Չելսին» միավորների քանակը հասցնում է 30-ի ու 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վուլվզը» 23 միավոր ունի ու 13-րդն է մրցաշարային աղյուսակում։