«Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան ԱՊԼ-ի 20-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում գոլային փոխանցում է կատարել Սադիո Մանեին։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, Լալանան վերջին անգամ Պրեմիեր լիգայում գոլային փոխանցում կատարել էր 2 տարի 363 օր առաջ՝ 2016 թվականի դեկտեմբերին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։
31-ամյա Լալանան հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում 2014 թվականից։