«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է ձեռք բերել «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, որն արդյունքում տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», նրա հոր և գործակալ Մինո Ռայոլայի պահանջների պատճառով:
Այս մասին հայտնում է Express Sport-ը:
Աղբյուրի փոխանցմմաբ, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է եղել հարձակվողի ծառայություններով, որին ծանոթ է մանկունիացիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը: Նրանք միասին աշխատել են «Մոլդեում»: Բայց արդյունքում ՄՅՈւ-ն դուրս եկավ բանացությունների սեղանից այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի գործակալն ու նրա հայրը ներկայացրին իրենց ֆինանսական սեփական պահանջները:
Նրանք լրացուցիչ բոնուսներ, ինչպես նաև ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից որոշակի մասնաբաժին են ցանկացել ստանալ, ինչը ՄՅՈւ-ի ղեկավարությանը ձեռք չի տվել: