Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ հունվարի 27-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
⚽ Անգլիա
Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում կկայանա 5 հանդիպում։ «Բարնլին» սեփական հարկի տակ կընդունի «Ասթոն Վիլան», «Չելսին»՝ «Վուլվերհեմփթոնին»։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 22։00-ին։
23։30-ին կկայանա «Բրայթոն»-«Ֆուլհեմ» հանդիպումը, իսկ կեսգիշերից հետո (00:15)՝ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը․ «Էվերթոնը» կընդունի «Լեսթերին», թիմեր, որոնք պայքարում են եվրագավաթային տեղերի համար։ Մեկ այլ խաղում առաջնության առաջատարներից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի առաջնության հետնապահ «Շեֆիլդի» հետ: Հաղաթանակի դեպքում Սուլշերի թիմը կրկին կգլխավորի մրցաշարային աղյուսակը։
📺 «Չելսի»-«Վուլվերհեմփթոն» և «Էվերթոն»-«Լեսթեր» հանդիպումների հեռարձակումը նախատեսված է Հ2 հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Ավելի վաղ հեռուստաընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Հայկական երկրորդի հաղորդումները, այդ թվում անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումները, հունվարի 21-ից սկսած կարող եք դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, U-com-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը:
🇫🇷⚽ Ֆրանսիայի առաջնություն
«Լորյան»-«Դիժոն» 00։00
🏆 Իսպանիա
Իսպանիայի գավաթի խաղարկությունում կկայանան 3 հանդիպումներ․
«Սևիլյա»-«Վալենսիա» 22։00
«Ալմերիա»-«Օսասունա» 00։00
«Ռայո Վալեկանո»-«Բարսելոնա» 00։00
🇮🇹🏆 Իտալիայի գավաթ․ 1/4 եզրափակիչ
Իտալիայի գավաթի խաղարկության այսօրվա երկու հանդիպումներից կարելի է առանձնացնել Գասպերինիի և Ինձագիի թիմերի հանդիպումը։
«Ատալանտա»-«Լացիո» 20։45
«Յուվենտուս»-ՍՊԱԼ 23։45