«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Նորվիչի» դեմ խաղից հետո խոսել է կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետագա ճակատագրի մասին:
«Ես չեմ ուզում խոսել այդ մասին: Սա մեր ներքին գործն է: Մենք խոսեցինք ակումբի ղեկավարության հետ նրա մասին, բայց այն, ինչ քննարկվել է, կմնա մեր միջև: Միակ բանը, որ ես կարող եմ ասել Էրիկսենի մասին, այն է, որ նա ամեն խաղում փորձում է օգնել թիմին, և ես գոհ եմ նրա խաղից»,- մեջբերում է պորտուգալացուն BBC-ն: