Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում կայացավ «Բարնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։
Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 ։ Հանդիպման հաշիվը բացվեց 44-րդ րոպեին։ Աչքի ընկավ Անտոնի Մարսիալը։ Խաղավերջում՝ մրցավարի կողմից ավելացված ժամանակի հինգերորդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Մարկուս Ռեշֆորդը։
Այս արդյունքից հետո «Մանչեսթեր Յունայթեդ» վաստակած միավորների քանակը հասցնում է 31-ի ու բարձրանում է 5-րդ հորիզոնական։