«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ա սերիայի 19-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղում «ռոսոներիների» մեկնարկային կազմում է։
Ինչպես հաղորդում է OptaPaolo-ն, շվեդ հարձակվողն անցկացնում է ազգային առաջնություններում իր 600-րդ հանդիպումը։
Իր կարիերայի ընթացքում Իբրահիմովիչը հանդես է եկել Շվեդիայի առաջնությունում «Մալմյոյի» կազմում, Նիդերլանդների առաջնությունում «Այաքսի» կազմում, Ա սերիայում «Միլանի», «Յուվենտուսի» և «Ինտերի» կազմում, Լա լիգայում «Բարսելոնայի» կազմում և ՄԼՍ-ում «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում։