«Էվերթոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպան Ստիվեն Ն’Զոնզիին, տեղեկացնում է Daily Express-ը:
Վերջինս նշում է, որ թուրքական «Գալաթասարայում» վարձակալական հիմունքներով հանդես եկող 31-ամյա կիսապաշտպանը, ով հունվարին կվերադառնա Հռոմ, Անչելոտիի ցուցակում առաջնային տրանսֆերային նպատակներից է:
Ավելացնենք, որ կիսապաշտպանը թուրքական ակումբի կարգապահական նորմերը չկատարելու համար տեղափոխվել է «Գալաթասարայի» երկրորդ թիմ: