«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հաղորդել է, որ հիվանդացել է կորոնավիրուսով։
«Կորոնավիրուսով հիվանդի հետ շփվելուց հետո ինքնամեկուսացա։ Վերջին թեստը, որ հանձնեցի, դրական էր։ Որոշակի ախտանշաններ ունեի, ապաքինման համար հետևում եմ բժշկի հրահանգներին»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք, որ այս ամիս թիմի մի շարք ֆուտբոլիստներ վարակվել էին կորոնավիրուսով։ Հիվանդության պատճառով «քաղաքայինների» միանգամից 5 խաղացող բաց թողեց «Չելսիի» դեմ խաղը։