Իտալիայի սուպերգավաթի խաղում երկրի գործող չեմպիոն «Յուվենտուսը» ուժերն էր չափում գավաթակիր «Նապոլիի» հետ։
64-րդ րոպեին թուրինցիներին առաջ է մղեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացին խփեց պաշտոնական խաղերում կարիերայի 760-րդ գոլն ու դարձավ ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն պաշտոնական խաղերում։
80-րդ րոպեին «Նապոլին» 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ։ Լորենսո Ինսինյեն նշակետից վրիպեց։ Մրցավարի ավելացրած ժամանակի 6-րդ րոպեին Ալվարո Մորատան ձևակերպեց վերջնական հաշիվը։
«Յուվենտուսը» հաղթեց 2-0 հաշվով ու պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։