«Մոնպելյեի» հարձակվող Էնդի Դելորը նշել է, թե նա Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ինչ կնվիրեր հարձակվող Նեյմարին:
Լիգա 1-ի 17-րդ տուրի խաղից հետո բանավոր վիճաբանություն է տեղի ունեցել Դելորի և Նեյմարի միջև: Francefootball-ի հետ հարցազրույց տալիս Էնդիին հարց են ուղղել, թե ինչ կցանկանար նվիրել Նեյմարին՝ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
«Նա բավականաչափ փող ունի, նրան իմը պետք չէ (ժպտում է): Չնայած սպասեք, ես նրան կգնեի «Հարգանք՝ թեյնիկների համար» գիրքը:
Այս պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց, բայց ամեն ինչ արդեն անցյալում է, և այնտեղ սարսափելի ոչինչ չէր էլ եղել»,- ասել է Դելորը: