Իտալական Ա Սերիայի 18-րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար «Միլանը» արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ:
Հյուրերի կազմում հաշիվը բացեց Զլատան Իբրահիմովիչը՝ 7-րդ րոպեին հստակ իրացնելով 11 մետրոնցը: Երկրորդ կեսի սկզբնամասում 39-ամյա շվեդը երկրորդ անգամ գրավեց տանտերերի դարպասը:
Այս հաղթանակից հետո Պիոլիի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 43 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Ինտերն» ունի 40 միավոր: