«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է Ա Սերիայի 18-րդ տուրում «Ինտերից» կրած 0-2 հաշվով պարտության մասին:
«Չափազանց դանդաղ էինք շարժում գնդակը: Դա ավելի շատ վերաբերում է մեր պաշտպաններին, ոչ թե կիսապաշտպաններին: Ուզում էինք այնպիսի իրավիճակներ ստեղծել, որոնց ժամանակ Կյեզան կամ Ռեմզին կարող էին հայտնվել գծերի միջև: Դա չեղավ, որովհետև մենք չափազանց դանդաղ էինք շարժվում:
Ըստ էության, մենք ոչ մի անգամ «Ինտերի» խաղացողներին իրենց դիրքերից դուրս չբերեցինք: Մենք չափազանց կանխատեսելի էինք:
Մարզիչը միշտ պիտի առաջին հերթին իր վրա վերցնի մեղքը: Եթե թիմը չի խաղում պլանավորածի պես, նշանակում է չի հասկացել խաղի պլանը»,-Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: