«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն հիշել է Խոսեպ Գվարդիոլայի հետ իր փոխհարաբերությունների մասին, որը նախկինում գլխավորել է կատալոնական ակումբը.
«Յուրաքանչյուր մարզչից մենք պետք է ինչ-որ բան սովորենք, բայց ֆուտբոլում կարծիք կա, ու գալիս է պահ, երբ ես պետք է կիսվեմ իմ կարծիքով: Ես սիրում եմ Գվարդիոլա-մարզչին, բայց ոչ Գվարդիոլա-մարդուն:
Նա մարզիչ է, որը բոլորից լավ էր կարողանում ինձ որևէ տեղեկություն հասցնել, հենց նա է ինձ իսկապես սովորեցրել ֆուտբոլ խաղալ: Սա առանձնացնում է նրան, նա մյուսներից լավն է, չնայած՝ երբեմն պարտություններ է կրում»,- Էտո՛Օ-ի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ Էտո՛Օ-ն 2019 թվականի սեպտեմբերին հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Ավելի վաղ նա հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ռեալը», «Մալյորկան», «Բարսելոնան», «Ինտերը», «Անժին», «Չելսին», «Էվերթոնը», «Սամպդորիան», «Անթալյասպորը» և «Կոնյասպորը»: