Yonhap-ի փոխանցմամբ ՝ ԿԺԴՀ կանանց ֆուտբոլի հավաքականը հրաժարվել է մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման փուլին:
ԿԺԴՀ-ի ազգային հավաքականը պետք է անցկացներ որակավորման երրորդ փուլը Հարավային Կորեայի Չեջու քաղաքում ՝ խաղալով Հարավային Կորեայի, Վիետնամի և Մյանմարի հավաքականների հետ: ԿԺԴՀ-ի հրաժարվելու պատճառով մրցույթի կազմակերպիչները նոր մասնակից չեն փնտրի, երեք թիմերը կխաղարկեն ուղեգիրը:
ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները չեն բացատրել մրցաշարից դուրս գալու իրենց որոշումը:
Ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացվելու են 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: