«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է տարել Covid-19-ը, որով վարակվել էր անցած տարի.
«Երբ թեստիս պատասխանը դրական եղավ, չգիտեի՝ ինչ սպասել: Ես ամեն ինչ կարդում ու լսում էի՝ առանց ինչ-որ բան հասկանալու: Ես փակված էի տանը և խոսում էի պատերի հետ: Ժամանակը շատ դանդաղ էր անցնում, և ես սպասում էի ախտանշաններին: Եվ նրանք հայտնվեցին:
Մի օր իմ գլուխն էր ցավում, մյուս օրը՝ մեջքս: Որոշ ժամանակ անց ես դադարեցի համ զգալ: 16 օր անց ինձ ասացին, որ թեստիս պատասխանը բացասական է: Ես փորձում էի մարզվել տանը, բայց անմիջապես հոգնում էի»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը:
Իբրահիմովիչը «Միլան» է վերադարձել անցած տարվա սկզբին: Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա հարձակվողն Ա Սերիայի 7 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: