«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրից հետաձգված խաղում հյուրընկալվել էր «Բարնլիին»։
«Մանկունյանցիները» նվազագույն հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Խաղի միակ գնդակը 71-րդ րոպեին խփեց Պոլ Պոգբան։
«Ման Յունայթեդը» հաղթեց 1-0 հաշվով։ Այս արդյունքից հետո Օլե-Գունար Սուլշերի թիմը 17 խաղից հետո միավորների քանակը հասցրեց 36-ի ու միանձնյա գլխավորեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։