«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտնել է, որ Զլատան Իբրահիմովիչը դաշտ է վերադառնալու «Տորինոյի» դեմ Իտալիայի գավաթի խաղում։
«Մեր մտածելակերպի ու ցանկության համար մենք պետք է փորձենք հաղթել ցանկացած պաղում։ Մենք երիտասարդ ենք ու հեղինակություն ունեցող ակումբ ենք։ Մեն նպատակը առաջ գնալն է։ Մենք վճռական մրցակցի ենք հանդիպելու։
Իբրա՞ն։ Սա կարևոր խաղ է լինելու նրա համար։ Գլխավորը մկանային խնդիրը հաղթահարելն է։ Նա պետք է մտնի ռիթմի մեջ ու մի քանի րոպե անցկացնի դաշտում»,-Պիոլիի խոսքն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ 39-ամյա հարձակվողը ապաքինվում էր մկանային վնասվածքից։