ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին համաձայնեցրել է եռամյա պայմանագիր «Ատլետիկոյի» հետ, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Կավանին մտադիր է հեռանալ, քանի որ Փարիզում պրակտիկա չի ստանում, իսկ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ ուրուգվայցին զիջում է իր տեղը ՊՍԺ-ում Մաուրո Իկարդիի, Նեյմարի և Կիլիան Մբապեի ներկայության պատճառով:
Այս մրցաշրջանում Կավանին 11 խաղում խփել է ընդամենը երեք գոլ: 32-ամյա խաղացողի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի ամռանը, ինչը նշանակում է, որ հարձակվողը հունիսին կարող է անվճար տեղափոխվել նոր թիմ: