«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան կարիերան կշարունակի «Խետաֆեում»: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Ալենյան վարձակալական հիմունքներով մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Խետաֆեում»:
«Խետաֆեն» կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձը, իսկ պայմանագրում լրիվ տրանսֆերը գնելու մասին կետ ներառված չէ: