«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաղորդել է, որ թիմի կիսապաշտպան Կառլես Ալենյան, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Շշուկների համաձայն՝ 23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է «Խետաֆեն»։
«Ալենյան ակումբից թույլտվություն ունի նոր աշխատավայր փնտրելու համար։ Երբ ամեն ինչ արվի, ես կկարողանամ արտահայտել կարծիքս այդ մասին, բայց խաղացողները կարող են իրենք որոշել մնալ, թե ոչ։ Նա որոշել է նոր թիմ գտնել իրեն»,- Կումանի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Ալենյան հայտնել էր, որ ուզում է մնալ «Բարսելոնայում»։