Skysports-ը հայտնում է, որ «Արսենալը» կողմնորոշվել է , թե որ ֆուտբոլիստը հունվարին կլինի լոնդոնյան ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախը։
Լոնդոնյան ակումբը փորձելու է ստորագրել «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսին: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նեապոլիտանացիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին: Ֆուտբոլիստն ինքը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը:
Հունվարին «զինագործների» համար այս տրանսֆերը կարժենա մոտ 10 միլիոն ֆունտ: