«Պարի Սեն Ժերմենի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, թե որոնք են լինելու իր նպատակները փարիզյան թիմում։
«Չեմպիոնների լիգան մեր նպատակն է, այն ամենակարևոր մրցաշարն է։ ՉԼ-ի առաջին խաղերը լինելու են մեկ ամսից։ Հիմա մենք մարզավիճակ ենք հավաքում։ Երբ վերադառնան վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, մենք անհավանական կազմ ենք ունենալու ու մենք պատրաստ ենք լինելու «Բարսելոնայի» դեմ խաղին։
ՊՍԺ-ն աշխարհի ամենամեծ թոփ-ակումներից մեկն է։ Դժվար է համեմատել «Տոտենհեմի» հետ, քանի որ այս ակումբները տարբերվում են իրարից։ Ես հիասքանչ հիշողություններ ունեմ Լոնդոնից։ Բայց ես կենտրոնացած եմ մեր առաջին խաղի վրա։ Իմ թիմում են խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, ու ես պատրաստ եմ այստեղ տեսնել նաև ուրիշների։
Վերջին մի քանի ամիսները հեշտ չեն եղել, քանի որ այս շրջանը մեծ հաշվով բարդ էր աշխարհի համար։ Մենք առաջ ենք շարժվելու օր օրի, խաղալու ենք ֆուտբոլ էմոցիաներով, որոնք ուղեկցում են այս մարզաձևին։ Բայց պետք է ուրախացնել նրանց, ովքեր մեզ հետևում են»,-Պոչետինոյի խոսքն է մեջբերում L’Equipe-ը։