«Մանչեսթեր Սիթին» աշխատում է կիսապաշտպան Կևին դե Բրյույնեի պայմանագրի երկարաձգման ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Քրիստոֆ Տերյեն՝ 29-ամյա կիսապաշտպանը մերժել է «Սիթիի»՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ առաջին առաջարկը։ Նշվում է, որ բելգիացին գոհ չէ առաջարկվող պայմաններից։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023-ի ամռանը։