«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնել է Փարիզ: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Ֆրանսիայի մայրաքաղաքում արգենտինացին պետք է պայմանագիր ստորագրի ՊՍԺ-ի հետ:
Ըստ աղբյուրի ՝ կողմերը պայմանավորվել են վերջնական մանրամասների շուրջ: Մոտ ապագայում փարիզյան ակումբը պետք է պաշտոնապես հայտարարի Պոչետինոյի նշանակման մասին:
Հիշեցնենք, որ գլխավոր մարզչի պաշտոնում արգենտինացին կփոխարինի գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին, որը պաշտոնանկ արվեց 2020 թվականի դեկտեմբերի 29-ին: