«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին արձագանքել է Ֆուտբոլային միության (FA)՝ իրեն որոկազրկելու և տուգանելու մասին որոշմանը՝ կապված ինստագրամյան էջում «նեգրիտո» բառն օգտագործելու հետ։
«Ողջույն բոլորին։ Շատ չեմ ուզում ծավալվել ինձ համար այս տհաճ պահին։ Ուզում եմ ձեզ հասցնել, որ ես ընդունում եմ կարգապահական որոշումները՝ գիտակցելով, որ ես օտար եմ առօրյա անգլերենի հետ կապված հարցերում, բայց նման տեսակետ չեմ կիսում։
Ներողություն եմ խնդրում, եթե վիրավորել եմ ինչ-որ մեկին՝ համակրանք արտահայտելով ընկերոջս, ես ուրիշ ոչ մի մտադրություն չեմ ունեցել։ Նրանք, ովքեր ծանոթ են ինձ, հասկանում են, որ ես միշտ տարրական ուրախություն ու ընկերություն եմ փնտրում։
Երախտապարտ եմ ինձ ուղղված բազում աջակցող խոսքերի ու համակրանքի համար։ Իմ սիրտը հանգիստ է, քանի որ գիտեմ, որ իմ արտահայտությունները միշտ համեմված են իմ մշակույթի ու կենսակերպի ջերմությամբ։
Անկեղծ գրկում եմ ձեզ»,-գրել է Ուրուգվայի հավաքականի հարձակվողը։
«Նեգրիտո» բառը Ամերիկայի իսպանախոս երկրներում օգտագործվում է «ընկեր, մտերիմ, թանկագին մարդ» իմաստներով։