«Մերսեդեսի» արշավորդ Լյուիս Հեմիլթոնը ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի թագուհու մրցանակների ցուցակում ու ստանալու է ասպետի կոչում։
2008 թվականին առաջին անգամ ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Հեմիլթոնը դարձավ Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ, իսկ 2020-ին 7-րդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նրան կտրվի ասպետի կոչում ու կշնորհվի սըր նախածանցը անվան դիմաց։
Ստեֆանո Դոմենիկալին, որը 2021 թվականի հունվարի 1-ից դառնալու է ֆորմուլա-1-ի գործադիր տնօրենը մեկնաբանել է այս լուրը․
«Լյուիսը մեր սպորտի իսկական գիգանտ է։ Նրա ազդեցությունը շատ մեծ է թե՛ մեքենայում, թե՛ հասարակական կյանքում։ Նրա նվաճումները անհավանական են ու առջևում դեռ շատ են լինելու։ Մենք բոլորս ֆորմուլա-1-ում շնորհավորում ենք նրան նրա նվաճումների արժանի ճանաչման համար ու անհամբերությամբ սպասում ենք նրա տաղանդի նոր դրսևորումներին 2021 թվականին»,-ասել է Ֆ1-ի գործադիր տնօրենը Sky News-ի եթերում։