Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի նախագահ Հանս-Յոակիմ Վացկեն խոսել է «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:
«Իհարկե, դժվար է պահել խաղացողին, երբ նման աշխատավարձեր են առաջարկում։ Այդ գումարների պատճառով ոմանք գնում են ակումբներ, որտեղ տարիներ շարունակ չեն խաղում Չեմպիոնների լիգայում:
Օբամեյանգը հիանալի է հանդես գալիս «Արսենալում»։ Հավանաբար, նա սիրում է նայել իր բանկային հաշվին: Սակայն չորեքշաբթի օրը նա տխուր կլինի, երբ ստիպված կլինի դիտել Չեմպիոնների լիգան հեռուստացույցով», – ասել է Վատցկեն։
Այս մրցաշրջանում «Արսենալը» հանդես է գալիս Եվրոպայի լիգայում։ Գաբոնցին «Բորուսիայում» խաղացել է 2013-2018 թվականներին։