Հարձակվող Դիեգո Կոստան հեռացել է «Ատլետիկոյից»:
Ինչպես հաղորդում է TribalFootball-ը՝ հավանական ակումբը, որտեղ իսպանացին կարող է շարունակել կարիերան «Տոտենհեմն» է: Նշվում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է Դիեգոյի հետ աշխատանքով:
Հիիշեցնենք, որ 2014 թվականին հենց պորտուգալացի մասնագետը Կոստային «Չելսի» տարավ: