ՈՒԵՖԱ-ն կազմել է Չեմպիոնների լիգայի (նախկինում Չեմպիոնների գավաթ) բոլոր ժամանակների մրցաշարային աղյուսակը:
«Արարատը» 10 միավորով զբաղեցնում է 213-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ներկայացված է նաև «Արարատի» վիճակագրությունը: Երևանյան թիմը մասնակցել է այս մրցաշարին միայն մեկ անգամ և ցույց է տվել հետևյալ արդյունքը` 5 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն: 14 խփած և 5 բաց թողած գնդակ:
Հիշեցնենք, որ խոսքը 1974/75 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի մասին է, երբ «Արարատը» հասել է մինչև քառորդ եզրափակիչ փուլ և միակ պարտությունը կրել է Մյունխենում՝ «Բավարիայից»:
Նշենք, որ այս աղյուսակում տեղ էր գտել նաև «Ալաշկերտը»՝ զբաղեցնելով 244-րդ տեղը: