Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղային երկրորդ օրվա երկու հանդիպումները:
F խմբում Դորտմունդի «Բորուսիան» 2-0 հաղթեց «Սլավիային»: Դուբլ ձևակերպեց հյուրերի պաշտպան Աշրաֆ Հակիմին: Առաջին գոլը մարոկացցի ֆուտբոլիստը խփեց 35-րդ րոպեին, իսկ խաղի վերջնական հաշիվը գրանցվեց ավելացված առաջին րոպեին:
«Բորուսիան» այս հաղթանակից հետո վաստակեց 4 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
E խմբում «Գենկը» ընդունեց իտալական «Նապոլիին»: Թիմերը այդպես էլ չկարողացան գրավել մրցակցի դարպասն ու խաղն ավարտվեցին գոլազուրկ ոչ ոքիով:
2 տուրի արդյունքներով «Նապոլին» վաստակել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Գենկը» 1 միավորով երրորդ տեղում է: