«Պարի Սեն Ժերմենը» շարունակում է բանակցությունները արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, հայտնում է Sky Sports-ը։
Ֆրանսիական ակումբում ցանկանում են, որ Պոչետինոն առաջիկա ժամանակներս գլխավորի թիմը։ Այսօր ՊՍԺ-ն պաշտոնապես հեռացրեց Թոմաս Տուխելին։
Հավանական է, որ Պոչետինոն արդեն կլինի փարիզյան թիմի գլխավոր մարզիչը «Սենտ Էտիենի» դեմ խաղում, որը կայանալու է հունվարի 6-ին։
Մաուրիսիո Պոչետինոյի վերջին աշխատավայրը եղել է «Տոտենհեմը»։